zeman marlenka 1Orer.am-ը գրում է.

Սեպտեմբերի 22-ին Մորավասլեզլյան տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը այցելել է նաեւ «Մարլենկա» գործարան եւ ծանոթացել հայտնի գործարար Գեւորգ Ավետիսյանի հիմնադրած թխվածքի արտադրությանը։ Չեխիայի նախագահը ոչ միայն շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին, այլեւ հանդիպել աշխատակիցներին, զրուցել եւ ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին։

Սուրճի սեղանի շուրջ նախագահ Զեմանը զրուցել է նաեւ Գեւորգ Ավետիսյանի հետ, իր հիացմունքը հայտնել հայկական թխվածքով, հետաքրքրվել «Մարլենկայի» տարածման աշխարհագրությամբ։ Գեւորգ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ոչ միայն այցելության համար, այլեւ Հայոց ցեղասպանության մասին նրա կատարած հայանպաստ հայտարարության համար։ Նախագահի այցելությունը տեւել է 1.5 ժամ։ Նախագահի ներկայությամբ «Մարլենկա Ինթերնեշընլ» ընկերության  նախագահ Գեւորգ Ավետիսյանը եւ Մորավասլեզյան  երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակը ստորագրեցին համագործակցության հռչակագիր։ Հաշվի առնելով , որ ընկերության այցելությունների շրջանում մեծ թիվ են կազմում դպրոցականները, «Մարլենկա» ընկերությունը անակնկալ նվեր է մատուցել նաեւ երկրամասի կրթական կենտրոնին։

Իսկ երեկոյան, Օստրավայում Մորավասլեզյան տարածաշրջանի գործարարների հետ ընթրիքի ընթացքում նախագահը հատուկ հիաշատակել է Մարլենկայի արտադրությունը, ընդգծելով, որ այն լավագույնս ներկայացնում ոչ միայն մարզը, այլեւ ողջ Չեխիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել