Վերջին օրերին արևմտյան մամուլը գրում է, որ Ռուսաստանը զորք է մտցրել Սիրիա: Նախ՝ առնվազն միամտություն է կարծել, թե Սիրիան ու Իրաքը կործանող Իսլամական պետություն կազմակերպությունը չի վայելում արևմտյան ուժերի աջակցությունը, այդ իսկ պատճառով կարելի է կանխատեսել, որ պատմությունը կրկնվում է, այնպես, ինչպես 1979թ.-ին խորհրդային զորքերը մտան Աֆղանստան, այնպես էլ հիմա, ռուսները չունեն այլ ելք և պետք է պաշտպանեն Մերձավոր Արևելքում իրենց կենսական շահերը: Եթե ընկնի Սիրիան, ապա հաջորդը կարող է լինել Ադրբեջանը, իսկ առավել վտանգավոր է, որ կարող է լինել Իրանը, ինչից հետո ողջ Մերձավոր Արևելքը, Արաբական թերակղզին և Իրանական բարձրավանդակը կանցնեն Ամերիկայի ազդեցության տակ, և այս երկիրը կկարողանա վերջնականապես ծնկի բերել Ռուսաստանը, թեկուզ միայն նավթի գնով, կամ, օրինակ, տեղահանվածներին դեպի Ռուսաստան ուղղորդելով և այլն: Ռուսաստանն այլ ճանապարհ չունի և եթե ուզում է մնալ գերտերություն, պետք է ի վիճակի լինի պաշտպանել սեփական շահերը: Մեկ փաստ ևս՝ ԽՍՍՀՄ կործանումից հետո՝ մինչև 2000-ականների կեսերը, ռուսներն անդադար կորցնում են իրենց ռազմաբազաներն ու ազդեցության գոտիներն աշխարհի տարբեր հատվածներում՝ Վենեսուելա, Կուբա, Վիետնամ, Կամբոջա, Անգոլա, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և այլն: Արջը զգում է, որ դանակը հասել է ոսկորին, և ամեն գնով կպահի Բաշար Ալ Ասադին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել