Հանգստանալ է պետք...

Անկախության օրն այս տարի գրեթե աննկատ անցավ: Մի մասը քննարկում էր Արմենչիկի արտիստիզմը, մի մասն աշխատում էր, իսկ մյուս մասն էլ ուղղակի չգիտեր, որ այդ օրը մեր անկախության օրն է: Միայն գուգլ մտնելուց հետո էին զարմացած հարցնում գուգլում հայկական դրոշի իմաստը: Ի՞նչ ասես՝ մնում է միայն՝ ժպտաս կամ լացես:

Սեպտեմբերի 21-ին մարդ էլ ծեծեցին: Ինձ չի հետաքրքրում՝ ազատամարտիկ էր, թե՝ սովորական քաղաքացի: Հարցերը ծեծ ու ջարդով չեն լուծվում, բռնությունն իր հետևից հետքեր է թողնում և նոր բռնություններ է ծնում: Հանգստանալ է պետք բոլորին։

Սահմանադրության հանրաքվեն էլ կարծես մոտենում է: ԲՀԿ-ն էլ միացավ «Այո» բառի հոլովմանը: «Ոչ»-ը դեռ ցայտնոտի մեջ է: Չեն կարողանում որոշել՝ ում ոչ-ն է ավելի ուժեղ: Ժառանգությունում էլ Զարուհին իր Ոչ-ն է առաջ բրդում: Մի խոսքով, Սահմանադրությունը շատերի մեջտեղով անցնող կատվի է նմանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել