Շարունակում եմ դիմում-խնդրանքներիս շարքը։
Այսօր դիմումս ուղղում եմ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին։

Հարգելի պարոն Նալբանդյան,
Ասացեք, խնդրեմ, Հայաստանի Հանրապետությունն ինչքա՞ն ռեսուրս և ջանք պետք է թափի, որպեսզի կարողանա չեզոքացնել ՀՀ ԱԺ-ում իշխող կուսակցության ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հասցեին հնչեցրած արտահայտությունը: Հիմա ինչքա՞ն սահմանադրություն փոխեն, որպեսզի նման «քաղաքական գործիչ»- պատգամավորներ, առավել ևս խմբակցության ղեկավարներ, չունենանք:
P.S.
Ստորև ներկայացնում եմ պարոն Բաղդասարյանի ցիտատը.
«Պարզապես իմ ցանկությունն այն կլինի, որ դիվանագիտական կորպուսի աշխատողները, առավել ևս մեծ տերությունների դեսպանները, զբաղվեն դիվանագիտական ու քաղաքագիտական գործունեությամբ և նման գնահատականներ չտան։ Ես դա մասնավոր կարծիք եմ համարում… Ընդհանրապես ցանկացած հայտարարությունից՝ լինի դեսպանի, թե շարքային քաղաքացու, պետք է հետևություն անել, բայց դրան շատ լուրջ վերաբերվել և պաշտոնական պատասխան տալ, չեմ կարծում, թե պետք է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել