Ամեն բան գնահատելու համար չափանիշներ են պետք: Մենք արդեն վաղուց սպառողական հասարակություն ենք, որտեղ գնահատման ամենից հստակ ինդիկատորը սպառման ծավալներն են: Ու կարևոր չէ, թե ապրանքն ինչ է՝ սնունդ, շինանյութ, երգ, լավն է, թե վատը, գեղեցիկ է, թե տգեղ... Դրանք այս պարագայում երկրորդական են: Կարևորը սպառման ծավալ ապահովելն է: Վերջ:

Դա է իրականությունը, ու բարոյական սուբյեկտիվ ճաշակային գնահատականներ երևի այս պարագայում պետք չի տալ:

Ինչ-որ բան դուր չի գալիս, հեռու մնացեք դրանից, մի՛ գնեք, մի՛ լսեք: Սա, բնականաբար, չի խանգարում դուր չեկածի մասին կարծիք ունենալուն, սակայն նստել ու ջանասիրաբար քննադատել, թե սա ավելի լավն է, քան այն մեկը, սպառողական հասարակության պարագայում, որի մի մասն էլ մենք ինքներս ենք, մի տեսակ անլուրջ է: Շուկան և հասարակությունն ինքնաբերաբար ամեն բան դասավորում են իրենց տեղերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել