Բոլորս գիտենք, որ ՌԴ-ն ՀՀ-ի համար հանդիսանում է կարևորագույն առևտրատնտեսական գործընկեր: 2015-ին վերջիններիս միջև գումարային արտահայտությամբ իրականացվել է 190.3 մլն դոլարի առևտուր: Նման տվյալներ է հրապարակել Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը: Ըստ նրանց պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների միջև պահպանվում են կայուն, բարենպաստ տնտեսական հարաբերությունները, որոնց վրա էլ հիմնված է ԵՏՄ շրջանակում համագործակցությունը:

Աղբյուրում նշված է նաև, որ արտահանում-ներմուծում հարաբերություններում հատուկ տեղ է զբաղեցնում գյուղատնտեսական ուղղվածությունը: Մասնավորապես 2012-2015 թվականների ընթացքում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 16 հազար տոննա ձուկ և ձկնամթերք: Բացի այդ, հայաստանյան 11 վերամշակող ձեռնարկություններ Ռուսաստան են արտահանում խոզի, գառան, թռչնի պահածոյացված միս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել