Lragir.am-ը գրում է.

Ռուսական համացանցում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը մեծ քանակի զինտեխնիկա ու սպառազինություն է դուրս բերում Աբխազիայում իր ռազմակայանից: Դրա վերաբերյալ լուսանկարներ եւ տեսանյութ է հայտնվել համացանցում, որի հեղինակները բլոգերներ են:

Զինտեխնիկայով եւ սպառազինությամբ շարժակազմերը արձանագրվել են սեպտեմբերի 12-ին եւ 19-ին Տուապսե կայարանում, իսկ շարժակազմերից մեկն էլ Սոչիում: Դրանցում եղել են Տ-90 տանկեր, Գրադ կայաններ, հրետանային համակարգեր, զրահամեքենաներ, ռադիոկապի միջոցներ: Դրանք տեղափոխվել են Աբխազիայում տեղակայված ռուսական 7-րդ ռազմակայանից:

Տեղափոխման նպատակը հայտնի չէ: Ենթադրվում է, որ դրանք կարող են տեղափոխվել ռուս-ուկրաինական սահման՝ հերթափոխի կամ այնտեղ ուժերը համալրելու՝ հակամարտության հնարավոր թեժացումից առաջ: Ենթադրվում է նաեւ, որ մեծ քանակի զինտեխնիկան ու սպառազինությունը կարող են տեղափոխվել նավահանգիստ, այնտեղից ռազմանավերով Սիրիա Տուրտուս նավահանգիստ տեղափոխելու համար, որտեղ Ռուսաստանն ունի ռազմակայան եւ որտեղ մեծացնում է իր ռազմական ներկայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել