Ողջամտությունը Ձեզ թելադրում է, որ խանութներում չկան վտանգավոր իրեր, որովհետև դրանք արգելված կլինեն, բայց, ցավոք, վաճառվող ապրանքների մեծամասնությունը, որն ազատ վաճառվում է, կարող է լինել կյանքի համար վտանգավոր, քանի որ անգամ առաջին հայացքից շատ անվտանգ թվացող նյութերը պատրաստված են քիմիական նյութերից։

1561

Ահա յոթ բան, որից պետք է ազատվել Ձեր իսկ առողջության համար։

Օդը թարմացնող սարքեր

Բոլոր սիրում են, որ իրենց տանը լավ հոտ է գալիս։ Մեզանից յուրաքանչյուրը զուգարանում ունի դրանցից։ Բայց սրանցից յուրաքանչյուրի մեջ գոյություն ունեն կոնցերագեններ, որոնք վատ ազդեցություն են ունենում Ձեր առողջության վրա։ Բացի այդ, դրանք կարող են աստմայի գրգռման պատճառ դառնալ։

Մոմեր

Արոմատիկ մոմերը կարող են նույնպես կանցերոգեններ պարունակել։ Եթե ցանկանում եք ստուգել մոմերը, ապա վերցրեք թուղթ և փորձեք, հալեցնելով մոմը, ուղիղ գիծ նկարել։ Եթե հետք չի մնում, ուրեմն այն կապարից է:

Նման մոմ վառելով՝ Դուք Ձեր թոքերին ահռելի վնաս եք պատճառում: Այդ հոտը շնչելը նույնն է, ինչ կանգնել մեծ քաղաքի խաչմերուկում այն ժամանակ, երբ խցանում է:

Բաղնիքի պլաստմասե վարագույրներ

Դուք իհարկե սրա մասին չեք մտածել, բայց դա պարունակում է պերքլորէթիլեն: Դա պլաստիկ ստանալու ամենաէժան միջոցներից մեկն է: Այս նյութը շատ վտանգավոր է, եթե օգտագործվում է բաղնիքում: Երբեք մի գնեք ամենէժան խաղալիքները, որովհետև դրանց մեջ էլ կա այս նյութից:

Գորգերի մաքրման նյութեր

Այն քիմիկատները, որոնք ստեղծված են լաքաներ հեռացնելու համար, կարող են թոքերի քաղցկեղ առաջացնել: Դրանց մեջ ամենաշատը հանդիպում է պերքլորէթիլեն և նաֆթալին: Փորձեք լաքաները մաքրել սոդայով և քացախով: Կարող եք օգտագործել նաև գոլորշամաքրման սարքեր: Դրանք միջինում արժեն հարյուր դոլար, բայց շատ անվնաս են:

Չոր մաքրող միջոցներ

Համոզվեք, որ այն չոր մաքրղ միջոցներում, որոնք օգտագործում եք, չկա պերքլորէթիլեն:

Տնային կենդանիների համար միջոցներ

Բոլոր այն միջոցները. որոնք նախատեսված են կենդանիներին ազատելու միջատներից, մարդկանց համար շատ վտանգավոր են: Այսպիսով, եթե տնային կենդանի ունեք, աշխատեք մաքուր պայմաններում պահել:

Հակաբակտերիալ միջոցներ

Մի՛ օգտագործեք օճառ և այլ կոսմետիկ միջոցներ, որոնց վրա գրված է, որ հակաբակտերիալ են: Դրանք շատ նյութեր են պարունակում, որոնք բացասաբար են ազդում մեզ վրա:

Եթե վախենում եք միկրոբներից, ապա օգտագործեք նյութեր, որոնք պարունակում են արծաթ: Իսկ ավելի լավ կլինի, եթե բնական հումքից պատրաստված միջոցներ օգտագործեք:

Ամեն անգամ, երբ գնում եք նոր հիգիենիկ միջոց, ուշադիր կարդացեք, թե ինչից է այն պատրաստված:
Դա շատ ավելի կարևոր է, քան մտածում եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել