Այն օրը, երբ բարձրագույն կրթություն ստանալը Հայաստանում կդառնա ոչ ինքնանպատակ, և մարդիկ կսկսեն իրենց կյանքը կառուցել ըստ շուկայի ու տիրող իրականության պահանջների, մենք կունենանք առողջ ու կյանքից ՈՉ ԴԺԳՈՀ հասարակություն: Մեր մեծագույն մասը սովորում է մի մասնագիտությամբ, բայց աշխատում է այլ ուղղությամբ, ինչը շատ հաճախ բացարձակապես կապ չունի իր մասնագիտության հետ: Ցավոք սրտի, Հայաստանում մասնագիտության հարցում դեռևս մնացել ենք ԱՏԱՄՀԱՏԻԿային մակարդակի, երբ մարդիկ գնում են մի տեղ և չգիտեն, թե ինչու են գնում, երբ հարցնում ես, թե ինչու ես ընտրել այս մասնագիտությունը, ասում են` պապան ուզեց, մաման ուզեց, կան ավելի սարսափելի դեպքեր, երբ ասում են` գնացի ընդունող հանձնաժողով, աչքերս փակեցի, մատս դրեցի վրան, դա ընկավ և նման բազմաթիվ դեպքեր: Երբ ասում են, որ պետությունը չի ասում, թե ինչ մասնագիտությունների կարիք կա, դա էլ այդպես չէ, բազմաթիվ անգամներ նույնիսկ ԿԳ նախարարի կողմից հայտարարվել է, որ Հայաստանի աշխատաշուկայում կա շուրջ 2000 IT ոլորտի մասնագետների կարիք, պահանջարկն ավելանում է, բայց մարդիկ, միևնույնն է, գնում են ատամհատիկային տրամաբանությամբ, գոնե ատամհատիկներին համակարգչի ինչ-որ մաս դրեք....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել