Գաղտնիք չէ, որ տարբեր գործոնների հետևանքով ձևավորվել են ոչ այնքան բարենպաստ տնտեսական պայմաններ: Այդ իսկ պատճառով կառավարությունն անընդհատ փորձում է հավելյալ խթաներ ստեղծել գործարար միջավայրը բարելավելու և ներդրումներն ակտիվացնելու համար։ Դրան են միտված մասնավորապես ներդրողներին առաջարկված հերթական արտոնությունները, որոնց շրջանակներում նախատեսվում է տեխնոլոգիաների, ինչպես նաև հումքի և նյութերի ներմուծումն ազատել մաքսատուրքերից։

Այս կերպ գործադիրը լուրջ խթան է ստեղծում նոր ներդրումային ծրագրերի իրականացման, աշխատատեղերի ստեղծման, հայրենական արտադրության և արտահանման խթանման համար։

Հարկ է նշել, որ ներդրումների ներգրավումը ցանկացած երկրի համար անհրաժեշտություն է։ Հատկապես առկա բազմաթիվ մարտահարավերների պայմաններում, երբ ֆինանսական հոսքերի տեղաշարժի ռիսկայնությունը բարձրանում է, իսկ ներդրողներն ավելի զգուշավոր են դառնում՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել