Արմենչիկի թեմայի շուրջ վերջին գրառումս է սա:
Ես ինքս Արմենչիկ չեմ լսում ու նրա գոյության մասին մոռացել էի մինչև երեկ, բայց սթրեսային չեղավ այդ լուրն, ու փսևդոզարմանք չապրեցի:

Հիմա Արմենչիկին մի պահ մոռանանք: Ես հետաքրքրույան համար նայեցի Լիլիթ Հովհաննիսյանի «Գնչու» երգի դիտողների քանակը յութուբում: Այդ երգը դիտվել էր 6 միլիոնից ավել անգամ, հետո նայեցի Մանսուրյանի երաժշտությունների դիտումների քանակը (100.000 մի քիչ ավել), ապա Սահակ Սահակյանի «Գինի լից» երգի դիտումների քանակը (250.000՝ մի քանի տարբերակը միասին): Այդ 6 միլիոն դիտումները երկնքից են ընկե՞լ, թե՞ դուք Բախ եք միացնում, լսում կամ Չայկովսկի, իսկ դաժան յութուբն այդ դիտումները գրանցում ա Լիլիթի օգտին:

Քննադատողների 70 տոկոսը դասականներից Բեթհովենի «Լուսնի սոնատը» գիտի, դա էլ այն պատճառով, որ հեռախոսների սպասման ռեժիմում այդ երաժշտությունն է ներդրված: Այնպիսի մարդ էր քննադատում Արմենչիկի վաստակավոր արտիստի կոչումը, ով ինձ հետ բանավիճում էր ու համոզում էր, որ ոչ թե Վիվալդին ա «Փոթորիկ» (Storm) երաժշտության հեղինակը, այլ Յանին, ինչ ա թե նրա համերգին դա հնչել ա:

Հ.Գ. Այնպես որ, եթե Լիլիթ Հովհաննիսյանն էլ վաստակավոր արտիստի կոչում ստանա, աչքերներդ չկլորացնեք, պաթոսային ստատուսներ չգրեք, Սոս Սարգսյանին, Մհեր Մկրտչյանին չհամեմատեք, կոլաժներ չսարքեք, նախկինում այդ մարդկանց էին լսում ու նայում, իսկ հիմա լիլիթհովհաննիսյաններին են նայում: Այնպես որ, կհիշեք 6 միլիոն դիտումները, մի հատ կծխեք, կթուլանաք ու կանցնեք առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել