««Իրավունքն» իր անցած համարում անդրադարձել էր Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում օրերս ավազակային հարձակման դեպքին։ Հիշեցնենք, հանցագործներն ատրճանակով և դանակով զինված հարձակվել էիննշված գյուղի բնակիչ Արարատ Հարությունյանի տան վրա, տանտերերին ծեծել և ունեցած-չունեցածը տարել։ Եվ ահա դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ մեզ հետ զրույցում ներկայացրեց ավազակային հարձակման ենթարկված ընտանիքի որդին՝ Նորայրը:

Նախ պետք է ասեմ, որ չափազանցված   են   մամուլում տեղ գտած լուրերն այն մասին,  որ հարձակվողները   ծնողներիս   ծեծել   են։ Ծեծ, որպես այդպիսին, չի եղել։

Հանցագործները տուն ներխուժել  են   լուսադեմին, զենքի  սպառնալիքով   կապկպել  են   ծնողներիս, այնուհետև   բառիս   բուն   իմաստով սրբել ողջ տունը։ Հանցագործները մերոնց     բղավոցներին     ի     պատասխան՝ անընդհատ կրկնել են. «Ձեններդ չլսենք, թե չէ... սուս մնացեք, տենանք՝ ինչ ենք անում, թողենք, գնանք»։ Մինչ օրս ծնողներս շոկից դուրս գալ չեն կարողանում, անընդհատ վախը   սրտներում   է։  Նման  դեպք   մեր գյուղում չի եղել, սա նախադեպը չունեցող  ավազակային  հարձակում    էր՝     սահմանամերձ գյուղում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել