Թումանյանից առաջ մենք ամեն ինչ ունեինք և ոչինչ չունեինք, ինչ­պես որ աստվածային Բանից առաջ ամեն ինչ կար և ոչինչ չկար: Մենք հող ու հայրենիք, բարեկամ և թշնամի, ջանք ու տառապանք, խինդ ու ծի­ծաղ և անգամ հազարամյա մշակույթ ունեինք՝ բանարվեստի, զար­դար­վեստի, երգարվեստի մի ամբողջ լեռնաշխարհ, որի վերընթացն իզուր էր լի­նելու, եթե չպսակվեր իրենով Արարատով: Մա­քուր վաղորդայնի պես, որ­պես մաքուր վաղորդայն՝ Թումանյանը ցող­վեց այդ ամենի վրա, փռվեց, սփռվեց, բացեց, բացահայտեց այդ ամենն ու իրեն այդ ամբողջի մեջ և հա­վաքեց այդ ամբողջը իրենով ու իր շուրջը: Այդպես մեկ էլ հայրենիքն է իմաստ ու նշանակություն տալիս իր մե­ծուփոքրի ջանքին, իր կենդան ու ան­կենդան գոյին...Հրանտ Մաթևոսյան

Կենսագրություն

Թումանյանի ընտանիքը

Թումանյանի կրթությունը

Ճամփորդությունները

Թումանյանի հասարակական գործունեությունը

Ինքնակենսագրություն

Հուշեր Հովհաննես Թումանյանի  մասին

Բանստեղծություններ

Քառյակներ

Ասմունք

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը

Հետաքրքիր դրվագներ Թումանյանի կյանքից

Մեծերը Թումանյանի մասին

Հովհաննես Թումանյանի հոդվածները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել