Lragir.am-ը գրում է.

Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ՍԻՐԻԶԱ կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասն այսօր՝ սեպտեմբերի 21-ի երեկոյան երդում է տալու և ստանձնելու վարչապետի պաշտոնը, տեղեկացնում է EFE գործակալությունը: Այսօր երկրի նախագահ Պրոկոպիս Պովլոպուլոսը Ցիպրասին պաշտոնապես կհանձնարարի նոր կառավարություն ձևավորել:

Հունաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է ՍԻՐԻԶԱ-ն՝ ձայների 34.47%-ով: Այն կստանա խորհրդարանի 300 մանդատներից 145-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ընդդիմադիր «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որը ստացել է 28%: Այն խորհրդարանում կունենա 75 տեղ: Երրորդ տեղում ազգայնական «Ոսկե արևածագ» կուսակցությունն է 7%-ով: Ցիպրասը հայտարարել է, որ կոալիցիոն կառավարության պայմանավորվածություն է ձեռք բերել «Անկախ հույների» հետ, որոնք 10 տեղ են ստացել:

Տեղեկացնենք, որ Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել այն բանից հետո, երբ Ցիպրասը միջազգային վարկատուների հետ համաձայնության պատճառով կորցրել էր մեծամասնությունը խորհրդարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել