Հանրապետական կուսակցությանն «անդամակցած» 500 նոր երիտասարդների շուրջ բարձրացված աղմուկը անմասն չի թողել նաև մի քանի հանրապետական երիտասարդների, որոնք իրենց հայտնի անուղղելի դատարկությամբ ստատուսներ են մեկնում՝ իբր քննադատելով այդ դեպքի շուրջ բացասական կարծիք ունեցողներին։ 
Նախ և առաջ այդ դեպքի մասին. բոլորս էլ գիտենք թե ովքեր, ինչպես և ինչ շարժառիթներով են «անդամագրվում» այդ կուսակցությանը և բնական է, որ պաթոսով ներկայացված տեսանյութը պետք է արժանանար հեգնանքի, ծաղրանքի և ինչու չէ նաև հայհոյանքների (վերջերս երկրում անհանդուրժողականության մթնոլորտը հասել իր գագաթնակետին)։ Իսկ «հով տեղում աճած դդումների» (երիտհանրապետականներից մեկին այդպես են կոչում իր ընկերները) արձագանքները մեղմ ասած ավելի են լեգիտիմացնում համացանցում առկա հայհոյանքներն ու հեգնական մեկնաբանությունները։ 
Հ.Գ. 1990-ականներից մեր երկրում ձևավորված ավանդույթի համաձայն իշխանական կուսակցությանը «անդամագրվում» են բոլորը, իսկ երբ այդ կուսակցությունը վերածվում է «գեղի կլուբի» (այսինքն ընդդիմության) նույն այդ 500, ինչու չէ 5000, անդամները միանգամից դառնում են հաջորդ իշխանական կուսակցության անդամներ։ Ասվածի վառ օրինակը այսօրվա իշխող կուսակցության նախկին ՀՀՇ-ականներն են, ովքեր ՀՀԿ-ում ավելի շատ են քան ՀՀԿ-ականները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել