Լուսանկարում 5 տոննա վարունգ է, որը այսօր արդեն պետք է տանեին աղբանոց ու թափեին. Երեկ երեկոյան հայրական գյուղ էի գնացել. Արմավիրի մարզի Սամաղար գյուղ. Այն ինչ կատարվում է գյուղում տեղյակ էի, բայց որ վիճակը ,,խայտառակ,, բառով նկարագրելը մեղմ կհնչի, դա հաստատ. Վարկերի ու պարտքերի տակ ճռռացող գյուղացին այսօր որեւէ կիլոգրամ վարունգ իրացնել չի կարողանում, մինչդեռ հենց երեկ գյուղնախարարը հերթական անգամ, առանց կարմրելու եթերից հայտարարում էր որ գյուղացու արտադրած մթերքի որեւէ կիլոգրամը իրացնելու խնդիր չկա. Խնդրի մասին գյուղնախարարության համապատասխան պաշտոնիաներին տեղեկացրել եմ անձամբ. Խնդրել եմ հարցին լուծոմ տալ, կամ նախարարին տեղեկացնել իր հայտարարություններով չսղոցել գյուղացիների նիարդերը. Արձագանք եղել է. Նախարարությունից հիշյալ գյուղի գյուղապետին են փոխանցել մի քանի մթերող ընկերությունների հեռախոսահամարներ, որոնք գյուղապետը փոխանցել է առեվել շատ վարունգ հավաքող (օրական նվազագույնը 5 տոննա) գյուղացիներին ու խորհուրդ տվել պայմանավորվել մթերման համար. Ապրանքը ծախելու ծագած հոյսը սակայն հոդս է ցնդել գյուղնախի փոխանցած բոլոր համարներով զանգ տալուց հետո. Մթերողները անգամ գին խոսել չեն ցանկացել. Մինչեւ 10 սմ վարունգ անգամ չեն ցանկանում գնել. Գյուղացիներին ասել են, որ իրենց որքան պետք է արդեն մթերել են. Հիմա հարց կծագի չէ? եթե չի վաճառվում ինչու են ջանք թափում ու ծախս անում, ամեն օր տոննաներով վարունգը հավաքում, շալակում, բերում տուն ու մի քանի օր իրացնել չկարողանալով նորից ջանք թափում ու ծախս անում ապրանքը աղբանոց հասցնելու համար. Գյուղատնտեսությունից չհասկացողներին ասեմ, որ վաղվա հույսով են այդքան անարդյունավետ գործով զբաղվում. Հենց հավաքը չիրականացնեն, բույսի վրա վարոնգը մնալով կվնասի բույսին. Հավաքելով ու թափելով գյուղացիները փրկում են բույսը, հույս ունենալով, որ առաջիկայում պատկան այրերը մի բան կանեն ու գոնե եղած վարկերի միայն տոկոսները մարելու հնարավորություն կլինի. Հարգելի Գյուղատնտեսության նախարարություն ինչ եք մտածում այս մասին. Ի դեպ ստեղծված իրավիճակի պատճառների մասին գյուղում մի քանի լրիվ հավանական պատճառներ լսեցի. Ասում էին, որ եթե նախորդ տարիներին շատ վրացիներ էին գալիս ու իրենց ապրանքը Վրաստան տանում, այս տարի վրացիները չկան, ով էլ եկել է վարունգ չի տարել, քանի որ սահմանում, հայկական կողմից իրենց հոր գներն են հիշել մաքսային գին սահմանելուց. Բացի դա ասում են նաեւ, որ շատ հայ օլիգարխներ 100 ավոր հեկտարներով վարունգ են աճեցրել ու մեր արտահանող ընկերություններին պարտավորեցրել ընդունել միայն իրենց արտադրանքը. Թե այս ամենի արդյունքում ինչ իրավիճակում կհայտնվի գյուղացին ոչ մեկի ոտքերին չի. Իսկ, որ գյուղացին այսօր ծայրահեղ վատ վիճակում է, դա ես 100 տոկոսով եմ երաշխավորում. Հ Գ Սամաղարցիները բոլոր քաղաքացիներին հրավիրում են իրենց գյուղ կոպեկներով վարունգ գնելու. Այդ կոպեկները չունեցողներին էլ են հրավիրում. խոստանում են պարկերով նվիրել. Լրիվ լուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել