Որքանով ես եմ տեղյակ` զարգացած պետություն ունեցող և ոչ մի ազգ իրեն տաղանդավոր ու ամենագետ չի համարում: Համենայն դեպս իմ եղած զարգացած և գերզարգացած երկրներում որտեղ եղել եմ, նման բան չեմ նկատել: 
Այս միտքը հղացավ այսօր առավոտյան, երբ գնացել էի մեքենայի մարտկոցը փոխելու, ցանկացա գնել հայկական արտադրության մարտկոց, որը մի ժամանակ բավական հաջող ապրանք էր և կամաց-կամաց շուկայից դուրս էր մղում ներմուծողներին: Իմ հարցին, թե ինչո՞ւ չեք առաջարկում հայկականը, որն ի դեպ, իմ գնած կորեականի հետ գրեթե նույն գնին էր, պատասխանեցին,որ բախտի բան է, միշտ չէ, որ լավն է լինում: Մի քիչ խորացա հարցի մեջ և պարզեցի, որ այն տարիներին, երբ հայկական արտադրության մարտկողները գրավել էին ներքին շուկան և դուրս էին եկել արտաքին շուկաներ, տեխնոլոգների մեջ եղել են գերմանացիներ, հետո, երբ գերմանացիները գնացել են, մերոնք այդպես էլ չեն կարողացել շարունակել լավ արտադրել այն: Սա այն դեպքն է, երբ միլիոնների շահույթ կարելի է ստանալ, միայն եթե կարոանանք լավ ապրանք արտադրել, մենք կարող ենք գրավել նաև վրացական, իրանական շուկաների մի մասը, իսկ մենք շարունակում ենք արտադրել ապրանք, որի որակի մասով երաշխիք չկա:
Տաղանդավորության մասին խոսքիս սկզբում ասվածը երևի թե ընկալելի էր...:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել