Մեդալների պատմությունը փակել է պետք: Ժողի պարգևատրված տղերքն ամեաանարժանները չեն, հետո ինչ, որ սրա-նրա նման ռեսուրս չունեն, որ մամուլի բերանը փակեն...

Ի վերջո, տղերքը լիքը գործ են արել բանակի հարար, բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար ու դա ոչ մի կապ չունի լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի հետ: Ցուցակ ուզեք ՊՆ-ից, թե այդ մեդալներներից ում են տվել? Ցուցակը վերցրեք ու կհասկանաք, որ էս տղերքն ամեաանարժանները չեն: Նախարար կա, չի ծառայել բանակում, բայց պահեստազորի գնդապետ է` պատերազմի ժամանակ միանգամից գեներալ դառնալու ակնկալիքով հավանաբար... Այնպես որ թացն ու չորն իրար հետ խառնել չի կարելի, դա ոչ մի լավ բանի չի բերի...

Եվ հետո, հաստատ իրենք Պաշտպանության նախարարությանը չեն կաշառել, որ իրենց մեդալներ տան: Ուրիշ բան, որ ՊՆ-ն մեշոկով մեդալ է բաժանում, դա էլ ժամանակի բարքերն են: Սեյրան Օհանյանն իմ համար ազգային հպարտության մարմնացում է` բարեկիրթ անձնավորություն, պրոֆեսիոնալ զինվորական, Հայրենիքի համար մարմնի մի մասը զոհաբերած քաջ հրամանատար, ում սերունդները հավերժ հիշելու են: Բայց բրեժնևյան զաստոյի թվերի մեդալ բաժանելու երևույթը, դրա իմաստն ու արդյունավետությունը, մեղմ ասած, լավ չեմ հասկանում: Ով-ով, բայց Սեյրան Օհանյանը լավ գիտի պատերազմն ինչ է, բանակն ինչ է ու մեդալն ինչ է, դրա արժեքն ինչ է...

Պարգևատրումների գործնթացը բարեփոխումների կարիք ունի? Կարծում եմ ունի, միանշանակ ունի: Պետության, իշխանության աջակցությունը վայելող երիտկառույցները բարեփոխումների կարիք ունեն? Կարծում եմ ունեն, այն էլ շատ վաղուց, որովհետև քաղցկեղի 4-րդ փուլում են արդեն` տիրող բարքերով ու արդյունավետությամբ...

Հ.Գ. Սևակ ջան, դուխներդ չգցեք, ինչ կուզեն, թող խոսան: Դուք արժանի եք, հաստատ արժանի եք!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել