Եկեք էմոցիաները դնենք մի կողմ ու փաստերն արձանագրենք
1. Վ. Մարտիրոսյան անունով անձը տիպիկ դավաճան է, նա ընդդիմադիր չէ, նա հեռատես, խելացի անձ չէ, նա վտանգի է ենթարկում ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքը
2. Ելնելով վերոնշյալից՝ նրա խոսքերին պետք չէ հավատալ, նրան պետք չէ ցիտել, առավել ևս պետք չէ խորը վերլուծության ենթարկե նրա խոսքերը
3. Դուք կհարցնեք՝ ինչ է ուզում այս մարդը: Ըստ իս՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Եթե նա դա չուզենար, ապա կմեկներ Մոզամբիկ, բայց ոչ Ադրբեջան: 
4. Հիմա եթե մենք գիտակցում ենք, որ նա ուզում է ուշադրություն, պետք է դա չտանք, այսինքն՝ դավաճանին թույլ չտանք մեր նյարդերի, էմոցիաների, ժամանակի և էներգիայի հաշվին դառնալ էլ ավելի հայտնի, և հեչ կարևոր չէ՝ բացասական, թե դրական առումով: 
5. Ադրբեջանը բնականաբար մեծագույն սիրով օգտագործելու է այդ անձին՝ որպես գործիք, օգտագործելու է երկար, այդ թեմայի ներքո սքողելու է սեփական խնդիրները, շեղելու է սեփական հասարակության ուշադրությունը, գրավելու է միջազգային մամուլի ուշադրությունը, իսկ այս ամենին Հայաստանն ու հատկապես հայկական մեդիադաշտը պետք է պատրաստ լինի՝ խուսափելով այդ անձի խոսքերի ուղիղ թարգմանություններից, ցիտումից և առհասարակ նրան հիշատակելուց: Իր ասուլիսն ուղղակի ծփում է հակահայ քարոզչական թեզերով: 
6. Հավատացնում եմ, որ ադրբեջանական մեդիա ռեսուրսների սոցցանցային էջերում մտնել ու զայրացած քոմենթ թողելն այս թեմայի շուրջ միայն նպաստելու է տվյալ մեդիա ռեսուրսի հայտնի դառնալուն, թեմայի տարածվելուն, այդ անձի հայտնի դառնալուն: Լավ մտածեք՝ նման քայլի դիմելուց առաջ:
7. Կարծում եմ՝ մենք այնուհանդերձ մտածելու բան ունենք, ինչու են լինում էսպիսի դեպքեր, ինչպես կանխել: Անկեղծ ասած՝ այ այս վերջին հարցերի պատասխաններն ինքս էլ դեռևս չունեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել