Հեռուստաալիքներից մեկով ներգաղթյալներին նվիրված բանավեճում ամերիկացի լրագրողը իր հույն ընդդիմախոսին հիշեցրեց ժողովրդավարության մասին և, մեղմ ասած, կրակն ընկավ:

Հույնն էլ ի՞նչ ասի, որ լավ լինի՝ «Միայն երկու կուսակցությամբ ընտրություն եք անում և խոսում եք ժողովրդավարությունից: Աթենացիներից ամենաաթենացի Սոկրատեսը ողջ լիներ, ինքնասպանություն կգործեր»:

Բայց դե, իրոք, հույնին հիշեցնել, թե ինչ է ժողովրդավարությունը, նույնն է, թե հային բացատրել խաշի ժամանակացույցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել