Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գործադիրի ղեկավարի կողմից առաջարկվել էր ստրատեգիական նշանակության ապրանքների առևտրում անցում կատարել ռուբլուն:

Այս թեմային լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է տնտեսագետ Աշոտ Եղիզարյանը: Վերջինս նշել է. «Հայաստանը ոչ միայն վարչապետի մակարդակով բարձրացնում է այն, ինչ որ ցանկանում է առաջարկել Մոսկվան, այլ նաև Մոսկվան ցանկանում է տպավորություն թողնել, որ ԵՏՄ շրջանակներում համերաշխություն կա, և որ ինքը չէ, որ պարտադրում է միասնական արժույթի անցնել»:

Ռուբլով առևտրի թեմային թերևս բազմիցս անդրադարձ է եղել ամենատարբեր մակարդակներով: Այստեղ խնդիրը բոլորովին այլ հարթության մեջ է: Հարցն անշուշտ վիճահարույց է և կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Սա նշանակում է, որ թեմայի վերաբերյալ անհրաժեշտություն կա լսել բացառապես մասնագիտական կարծիքներ և հարցին նայել տնտեսագիտական տեսանկյունից:

Մեզանում, սակայն, տնտեսագետները խոսում էին գեոպոլիտիկ հարցերից: Որպես օրինակ Եղիազարյանը: Ասուլիսը վերաբերվում էր ԵԱՏՄ տնտեսությանն ու նրա անդամ երկրների տնտեսական համագործակցության հարցերին, սակայն հիմնականում խոսել է աշխարհահունչ երևույթներից, միջազգային քաղաքականությունից:

Այնուամենայնիվ, մենք էլ պետք է ընդունենք, որ ժամանակ առ ժամանակ տնտեսությունից խոսող մարդը դեռ տնտեսագետ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել