«Ա1+»-ն էթիկայի հանձնաժողով կամ որևէ մեկին չի դիմի երեկ ԱԺ-ում գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի ոչ համարժեք պատասխանի համար։
Հիշեցնեմ, «Ա1+»-ի լրագրող Narine Iricyan-ը հարց էր ուղղել գեներալին՝ ՀՀ քաղաքացու՝ երկիրը դավաճանելու արարքի մասին։ Այսպիսով՝ խնդրի բարձրացման հասցեատերը սխալ չէր ընտրված։ Հարցը հստակ էր, տրված կոռեկտ։ Լրագրողը ցանկացած կոռեկտ հարցով իրավունք ունի դիմել ցանկացած պատգամավորի՝ անկախ նրա գիտելիքների և քաղաքավարության ցենզից։
Երեկվանից շատերն են հարցնում՝ ինչու լրագրողը չի դիմում էթիկայի հանձնաժողով։

Լրագրողը պարզապես կատարել է իր գործը, և նա դա արել է հրապարակային։ Եթե էթիկայի հանձնաժողովն ինքն ի գիտություն չի ընդունում տեսանյութը «վարույթ» սկսելու համար, դա կարող է անել որևէ ՀԿ։ Լրագրողը գերադասում է մնալ իր մասնագիտական պարտքի շրջանակում։ 
Ի դեպ, գեներալը զուտ իր քաղաքավարական ցենզի շրջանակում պարտավոր չէ ներողություն խնդրել. էթիկայի հանձնաժողովը նրան պետք է հիշեցնի, որ ինքը պատգամավոր է։

A1plus.am կայքի խմբագիր
Հասմիկ Բուդաղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել