Lragir.am-ը գրում է.

Գերմանական Volkswagen ավտոկոնցերնին խոշոր տուգանք է սպառնում, որովետրև 500 հազար ավտոմեքենա է վաճառել, որոնց ծրագրային ապահովումը թույլ է տվել շրջանցել վնասական գազերի արտանետման մակարդակի ստուգումը: Այս մասին տեղեկացնում է Բլումբերգը:

Գերմանական խոշորագույն ավտոարտադրողին սպառնում է 18 միլիարդ դոլարի տուգանք: Խոսքը վերաբերում է 2009-2015 թվականներին արտադրված դիզելային շարժիչով ավտոմեքենաներին: Դրանցում հատուկ սարք է տեղադրվել, որը կարգավորել է մեքենայի մաքրող համակարգերը: Բնապահպանական չափանիշներին համապատասխանության ստուգման ժամանակ մաքրման համակարգն աշխատում է ամբողջ հզորությամբ, իսկ սովորական վարման ժամանակ՝ ոչ: Դրա հետևանքով վնասակար գազերի արտանետումները թույլատրելի սահմանը գերազանցում են 10-40 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել