ՖԲ-ն երեկը ներկայացնում եմ որոշ դադարներով, որովհետև այս երկրում գրեթե ոչինչ չի կատարվում, ու թեմաները նույնն են:

Բաքուն ու նրա բնակիչները...

Վահան Մարտիրոսյան անունով երիտասարդը շտապեց լրացնել Բաքվի բնակիչների շարքերը: Մի տեսեք՝ ինչ կոնտիգենտ է այնտեղ հավաքվել՝ Սաֆարով, Իլհամ, Վահան Մարտիրոսյան ու ինչ-որ այլ հայտնի ու անհայտ «հերոսներ»: Այս մեր ֆեյսբուքյան ընկերն ինչո՞վ է մտածել, որ այդ քայլին է գնացել: Հայեր ջան, հանձնվելու համար շատ ավելի բարենպաստ պետություններ կան, բայց հասկանալի է, թե այս մեկը խի է այնտեղ գնացել: Նրան արձագանք էր պետք ստացավ: Նրան պետք էր գումար կստանա: Հիմա էլ վտարանդի ակտիվիստ-ակտիվիստ ենք խաղացնելու:

Ազգային ժողովում կրքերը երբեմն թեժանում են, ու մարդիկ հիշում են իրենց դպրոցական նստարանը, որտեղ «Արա, հել դուրս, ասեմ» արտահայտությունը մարտահրավերի կոչ էր: Հիմա նախկին ուսուցիչ Գալուստ Գրիգորիչին տեսնելով՝ պատգամավորները մի պահ տեղափոխվել էին մանկություն և մարտակոչեր էին անում: Կեցցե այն սովետական կրթությունը, որ ստացել են մեր հին դասի պատգամավորները:

Ռուբեն Հակոբյանն էլ լքեց «Ժառանգության» շարքերը: Մի հարց է մնում՝ պարզել՝ «Ժառանգության» հոգեհանգիստը ե՞րբ է լինելու, թե չէ մի տեսակ կյանքը պահող արհեստական ապարատներին է միացվել «Ժառանգությունը»: Չկա այլևս այդպիսի կուսակցություն, իմիտացիաներ պետք չէ ստեղծել, որքան շուտ այդ իրողությունն ընդունեն ժառանգականները, այդքան հեշտ կլինի իրենց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել