Lragir.am-ը գրում է.

Ֆորբս ամսագիրը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը: Ցանկում ընդգրկված 21 մոդելները 2014 թ. հունիսից մինչև 2015 թ. հունիսը միասին վաստակել են 147 միլիոն դոլար:

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է բրազիլացի Ժիզել Բյունդխենը 44 միլիոն դոլարով (մինչև հարկերի վճարումը): Մեկ տարի առաջ նրա վաստակած գումարը կազմել էր 47 միլիոն դոլար: 35-ամյա մոդելը համագործակցում է այնպիսի հայտնի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Chanel-ը և Carolina Herrera-ն:

Մեկ այլ բրազիլացի՝ Ադրիանա Լիման և բրիտանացի Կարա Դելևինը նշված ժամանակահատվածում վաստակել են 9-ական միլիոն դոլար: Դելևինն առաջին անգամ Ֆորբսի ցուցակում ընդրգվել է անցած տարի և միանգամից բարձրացել է վերին հորիզոնականներ: Նա համագործակցում է 13 անուն ապրանքանիշերի հետ, այդ թվում, DKNY, Burberry և Topshop: Ադրիանա Լիման 2000 թվականից Victoria Secret-ի հրեշտակներից է: 34-ամյա Լիման պայմանագրեր ունի այլ հայտնի բրեդների հետ՝ Marc Jacobs, H&M, Desigual և այլն:

4-րդ տեղում 7.5 միլիոն դոլարով հոլանդացի Դոուցեն Կրոսն է: Նա  Tiffany & Co.-ի դեմքն է, գովազդում է նաև Samsung ապրանքանիշը: Հնգյակը եզրափակում է ռուս մոդել Նատալյա Վոդյանովան: Նա 1 տարում աշխատել է 7 միլիոն դոլար: 33-ամյա Վոդյանովան Stella McCartney և Theory բրենդների դեմքն է:

Տասնյակում են նաև Միրանդա Քերը (5.5 միլիոն), Ջոան Սմելզը (5.5 միլիոն), Լարա Սթոնը (5 միլիոն), Ալեսանդրա Ամբրոսիոն (5 միլիոն), Քենդիս Սուինփոլը (5 միլիոն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել