«Ժառանգություն» կուսակցությունից դուրս եկավ «ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը: Կարծում ենք՝ նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ «Ժառանգությունում» «շունն ու տերն իրար չեն ճանաչում»՝ Ռուբիկը մի բան է ասում, Զառան՝ մի բան, Րաֆֆին՝ մեկ այլ բան:

Տպավորությունն է ստեղծվում, որ «Ժառանգության» անդամներից յուրաքանչյուրը կուսակցության մեջ «սամ սեբե ռեժիսյոր» է, և դա կոչվում է «կուսակցական լիբերալիզմ»: Կուսակցության անդամները քննադատում են միմյանց, չկա միասնական մոտեցում: Ռուբեն Հակոբյանը ճիշտ մոտեցում որդեգրեց՝ դուրս գալով կուսակցությունից, քանի որ նման պարագայում կուսակցության կազմի մեջ մնալը դարձել էր անիմաստ:

«Ժառանգության» սինդրոմը պատել է նաև մյուս ուժերի ներկայացուցիչներին: Օրինակ՝ Էլինար Վարդանյանը և Հայկ Խաչատրյանը, ովքեր իրենց կուսակցության որդեգրած քաղաքականությունից այլ գիծ են ընտրել՝ դեմ արտահայտվելով սահմանադրական փոփոխություններին: Այս երկու պատգամավորն էլ իրավունք ունեն իրենց կարծիքն ունենալու, բայց սահմանադրական փոփոխությունների խնդիրն օրակարգային հարց է, իսկ եթե նման հարցերում տարաձայնություններ կան, ապա պետք է ազնիվ գտնվեն՝ դուրս գան խմբակցությունից կամ վայր դնեն մանդատը: ՀԱԿ խմբակցությունն էլ այս հարցում բացառություն չէ, տարաձայնություններ կան Լյուդմիլա Սարգսյանի և ՀԱԿ-ի մյուս ներկայացուցիչների միջև:

Բնական պրոցես է, որ կուսակցությունների ներկայացուցիչների միջև ինչ-ինչ հարցերում կարող է հակասություններ առաջանան, սակայն միևնույն ժամանակ այդ հակասությունները ցույց են տալիս կուսակցությունների կենսունակությունը, թե ինչքանով կարող են իրենց սկզբունքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել