Արաբական երկրներից չափահաս տղամարդիկ փախչում են իրենց պատերազմող երկրից դեպի Եվրոպա, նաև դեպի Գերմանիա:
Հետաքրքիր է, իրենք գիտե՞ն, թե ինչպես է Գերմանիան Գերմանիա դարձել:
Հին ժամանակներում, երբ պատերազմ էր լինում, գերմանացի կանայք իրենց երեխաներին նստեցնում էին սայլերին ու տանում ռազմի դաշտ, կանգնեցնում մարտաշարք կանգնած իրենց զորքի թիկունքում: Որպեսզի իրենց տղամարդիկ իմանային, որ նահանջի տեղ չունեն ու կռվեն ողջ ավյունով ու մինչև վերջ:
Ու թե պատահում էր, որևէ տղամարդ վախից լքում էր ռազմի դաշտն ու ետ փախչում, ապա նրա կինն իր ձեռքով սպանում էր ամուսնուն:

Հիմա արաբական երկրներից չափահաս տղամարդիկ փախչում են ռազմի դաշտից ու գնում Գերմանիա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել