Image result for տնտեսական անկումԱյս տարվա սկզբին տարածաշրջանում ստեղծվել էր ոչ բարենպաստ իրավիճակ: Նախաճգնաժամային իրավիճակի ստեղծման հիմնական պատճառներից հանդիսացան ՌԴ-ում սկսված ֆինանսական ճգնաժամը և ռուսական ռուբլու արժեզրկումն ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ:

Վերը նշվածը պատճառ հանդիսացավ ՌԴ-ից տրանսֆերների կրճատման: Սկսած 2014 թ-ի դեկտեմբերից՝ ՌԴ-ից տրանսֆերների ներհոսքը 99 մլն. դոլարով կրճատվեց: Չնայած նրան, որ ՌԴ-ից տրանսֆերների ներհոսքը 2015թ. հունիս և հուլիս ամիսներին փոքր-ինչ դրական միտում ուներ, հուլիսին տեղի ունեցած ՌԴ ռուբլու արժեզրկումը նորից բերել է տրանսֆերտների արժեքի նվազում:

Ռուսաստանում տնտեսական անկումը պատճառ դարձավ նաև ՀՀ-ից ՌԴ արտահանվող ապրանքների պահանջարկի կրճատմանը և շուկայում գնագոյացման անորոշությանը: Մասնավորապես՝ առաջին եռամսյակում դեպի ՌԴ արտահանումը նվազեց շուրջ 61%-ով:

Հարկ է նշել, որ Հայաստանի արտահանման հիմնական գործընկեր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության ներմուծող ընկերությունների մոտ դժվարություններ առաջացան արտարժույթով վճարումներ կատարելու առումով: Վերը նշված տատանումները սպասողական վարքագիծ ձևավորեցին հայրենական արտահանողների և ներմուծողների շրջանակներում, որն էլ անմիջապես անդրադարձավ վերջնական և միջանկյալ ապրանքների առևտրաշրջանառության վրա: Իսկ ստեղծված նոր իրողություններին համահունչ գործունեության ծավալումը որոշակի ժամանակ է պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել