Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տուն է հրավիրել 14-ամյա Ահմեդ Մոհամեդին, ում Տեխասի ոստիկանությունը ձերբակալել է, երբ ուսուցչուհին ինքնաշեն ժամացույցը շփոթել է ռումբի հետ:

«Շատ լավ ժամացույց է, Ահմեդ: Ցանկանու՞մ ես Սպիտակ տուն բերել: Մենք պետք է ոգևորենք նման երեխաներին, որ սիրեն գիտությունը: Դա այն է, ինչ Ամերիկան հիանալի է դարձնում»,- Օբաման գրել է Թվիթերի իր էջում:

Տեխասի Իրվինգ քաղաքի դպրոցի տնօրինությունը ոստիկանություն է կանչել՝ կարծելով, որ նրա պատրաստած ժամացույցը ռումբ է: Իրավապահները ձերբակալել են Մոհամեդին, երեխային ձեռնաշղթաներ են հագցրել: Երբ ոստիկանները պարզել են, որ տղան սպառնալիք չի ներկայացնում, ազատ է արձակվել:

Մոհամեդին հյուր է կանչել նաև Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ նշելով, որ «հիանալի բան ստեղծելու համար պետք է ծափահարեն, այլ ոչ թե ձերբակալեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել