Մի անգամ արդեն ասել եմ, թե ինչով է տարբերվում գաղափարական կողմնակիցը շահ հետապնդող կողմնակցից: Ասել եմ, թե ոնց էին հին ժամանակներում թագավորները վարձկան զինվորներին դնում առաջին գծում, որ եթե դավաճանեն, մեջքից չկարողանան հարվածել: Մեր ժամանակների պատմության մեջ տեսանք, թե քանի րոպե տևեց «Օրինաց երկիր» կուսակցությունը քանդելը: Հիմա նայում եմ շատ ու շատ կարերիստ երիտասարդ տղերքի, որոնք պատրաստ են ամեն ինչի միայն թե ինչ-որ բանի հասնեն, մի գործ ստանան, մի կռիշ ունենան: Եթե պահը գա, կարելի է նաև երիտթուրքերի կուսակցությունն էլ մտնել: Սիրտս խառնում ա, անկեղծ: Շատ եմ սիրում Հայաստանը, բայց տենց պահերի ուզում եմ գնալ երկրից: Ամեն օր տեսնելով այդ մարդկանց, որոնցից մեկը մի 120.000 դրամանոց գործի ա, մյուսը հաջող պսակվել ա, մյուսը ուզում ա հաջող պսակվի, զզվելի ա ու արդար չի մյուսների նկատմամբ, ովքեր իրոք նվիրված են՝ նույն ուժի մեջ գտնվելով, ովքեր իրոք հավատում են և տենց են մտածում: Եթե Սերժ Սարգսյանը 2013 չընտրվի, քանի՞ հոգի կմնա ՀՀԿ-ի կազմում:


Հ.Գ. Մի բան է հաճելի, որ այս գրառման հերոսները զրածս կարդալիս միանշանակ կհասկանան, որ իրանց մասին եմ խոսում: Ու կլռեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել