Հասարակության շրջանում երբեմն կարծիքներ ես լսում առանց ռուսի մեր չլինելու և նրանց` մեզ որպես թուրքերից պաշտպան վերապահված դերի մասին:

Պատմական փորձը ցույց է տալիս, որ մենք մեր համար բախտորոշ դեպքերում կարողանում ենք հաղթել առանց ռուսի. մենք դա ապացուցել ենք Սարդարապատում` հաղթելով թուրքերին և Ղարաբաղում ադրբեջանցիներին: Ինչ վերաբերում է ռուսների` մեզ պաշտպան լինելուն, ապա կրկին պատմական փորձը ցույց է տալիս, որ նույն թուրքերի հետ երբ լինում էր շահերի համընկնում, ապա զոհասեղանին հայտնվում էր հայ ժողովուրդը. դրա ամենավառ օրինակներից էին դարասկզբին ռուս-թուրքական մերձեցումները, որոնք բերեցին առաջին հանրապետության անկմանը և միմյանց միջև կնքված 1921թ. Մոսկվայի ոչ հայանպաստ պայմանագրին, երբ երկու կողմերն իրար միջև մաս-մաս արեցին մեր տարածքները: Իսկ ներկայումս այդ նույն` մեզ պաշտպան ռուսական կողմը զենք է վաճառում Ադրբեջանին, որով նա կրակում է ՀՀ և ԼՂՀ սահմաններին:

Հ.Գ. Ցավալին այն է, որ անկախ ամեն ինչից՝ հասարակության մեջ մի պատրաստի զանգված կա, որին ինչքան էլ տվյալ թեմայի շուրջ փաստերով ապացուցես քո տեսակետը, մեկ է` ծրագրավորված կերպով փորձելու է քեզ հակադարձել և իրենը համոզել: Այն է` իբր թե մենք մեզանից բան չենք ներկայացնում և առանց ռուսի ոչինչ ենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել