Картинки по запросу սահմանադրությունԱզգային ժողովում մեկնարկել էր 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստը: Քննարման հիմնական թեման սահմանադրական բարեփոխումներն էին:

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ լրագրողները հետաքրքրվել էին, թե վարչապետն ինչ կարծիք ունի սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի մասին: Լրագրողների հարցին ի պատասխան Աբրահամյանն ասել է, որ այդ կառույցի մասին ոչինչ չգիտի:

Բոլոր դեպքերում, երբ նայում ես «ՈՉ»-ի ճակատում հավաքված կառույցներին, հասկանում ես, որ քաղաքական դաշտում նրանց անհայտ լինելը տրամաբանական է: 
Եկեք մի պահ ուշադիր նայենք, թե ովքեր են հավաքված այդ կառույցում, ինչ կուսակցություններ են: 
Երբ խոսում են խորհրդարանական խմբակցությունների մասին, արդյո՞ք «ՈՉ»-ականները նկատի ունեն ՀԱԿ-ին կամ «Ժառանգությանը»:

Վերջին շրջանում տեղի ունեցած վերադասավորումներից հետո դժվարանում եմ Կոնգրեսին համարել խմբակցություն: Նիկոլ Փաշինյանը վաղուց «տեղում չէ», բայց տարածքում է, Լյուդմիլա Սարգսյանն իր երկու երեք կուսակցականով մասնակցում էր Բաղրամյան 26-ի հանդիպումներին, Հրանտ Բագրատյանի քաղաքական գիծը վաղուց որևէ աղերս չունի ընդհանուր ՀԱԿ-ի քաղաքական ռազմավարության հետ: Մնացին 2, 3 հոգի, ովքեր նույնպես մեծ տարաձայնություններ ունեն:

«ՈՉ»-ի մյուս առաջամարտիկ «Ժառանգության» մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է, քանի որ կուսակցությունը վաղուց որդեգրել է «7 մարդ՝ 9 կարծիք» աքսիոման: Այս պայմաններում Ժառանգությանը դիտարկել որպես մեկ ամբողջականություն զվարճալի է: 
Դե, մնացին մի քանի ՀԿ-ներ, ոչ այնքան ակտիվ կուսակցություններ, ինչպես նաև Հմայակ Հովհաննիսյանն իր ցնդաբանություններով, Պարույր Հայրիկյանն իր ԵՄ դրոշներով և «բանտային հուշերով»:

Այս պայմաններում, կարծում եմ, սահմանադրական բարեփոխումների գործընթացի դեմ «կռվող» մեր հարգարժան դեմքերը պետք է համաձայնվեն, որ իրենց շարժման մասին չիմանալն ամոթ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել