Pastinfo.am-ը գրում է.

Նախօրեին տարեց տղամարդու կողմից երիտասարդ աղջկա բռնաբարության դեպքի մասին ահազանգ է գրանցվել:
 
Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների՝ դեպքն իրականում տեղի է ունցել երկու տարի առաջ. 67-ամյա տղամարդը 19-ամյա աղջկա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: 
 
Բռնաբարության մասին դեպքից երկու տարի անց ահազանգել է աղջկա մայրը։ Տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ, իսկ աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել