Lragir.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Վահան Մարտիրոսյանի ծեծի վերաբերյալ հարցին: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը պնդում է, թե իրեն ծեծի են ենթարկել Մհեր Սեդրակյանի «մարդիկ»:

«Ես էդ անձը չեմ ճանաչում, դե երկու-երեք տարի ապրել ա մեր թաղամասում, բայց ես չեմ ճանաչում: Եթե երեխու մորը խփում ա գլխին, իսկ էդ երեխան գալի իրան ծեծում ա… Եթե չծեծեր, ամոթ իրան, 15-16 տարեկան տղայա: Ընթացքի մեջ ա գործերը, քննչական մարմինները զբաղվում են, ինքը փախած ա, երբ որ կբռնեն, կբերեն, այսպես ասած, հարկային դաշտ, կպարզվի, դուք էլ կիմանաք»,- ասաց նա:

Այն տեղեկությանը, որ Մհեր Սեդրակյանն ակտիվիստին հրավիրել է սրճարան, պատգամավորն այսպես պատասխանեց. «Ես նախ սրճարան չունեմ, հետո, ինքը ո՞վ ա, ի՞նչ ա իրանից ներկայացնում, որ ես հրավիրեմ, իմ համար ո՞վ ա: Ես սկի երևի իրան հանդիպած էլ չլինեմ, ու դուք լսե՞լ եք, որ ինքը ում տունը մնացել ա, 3000 դոլար գողացել ա, և մարդ ու կնիկ փախած են: Հիմա երբ որ կբռնեն, դուք էլ կհամոզվեք, որ էն, ինչ իմ հասցեին ամբաղ-զամբաղ բաներ էր գրվում, ես էդ մարդը չեմ: Դու ո՞վ ես, որ քեզ ծեծեմ, ինչի՞ համար են ծեծում»:

Ակտիվիստի այն պնդումներին, թե Մհեր Սեդրակյանը պաշտպանում է Գազպրոմ Արմենիային, քանի որ գազալցակայան ունի, նա պատասխանեց. “Գազի կետն ինչ կապ ունի, որ ես Գազպրոմին պադերժկա անեմ: Ոնց որ դուք ձեր տունը ունեք գազ, նույն ձևի ես իմ գազի կալոնկայում: Դուք Գազպրոմի համար կծեծեի՞ք այդ անձնավորությանը”:

Հարցին, թե մարդ ծեծելը նորմա՞լ երևույթ է, Մհեր Սեդրակյանը պատասխանեց. «Ես չեմ իմանում, դուք կիմանաք»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել