Չգիտեմ, պատահաբար է ստացվում, թե այդ մասին խոսակցություններն են շատացել, բայց վերջերս անընդհատ ականջիս են հասնում Ղարաբաղ տեղանվան իբր հայկական ծագման մասին զանազան «տեսություններ»:

Ղարաբաղը միանշանակորեն օտարածին և, ըստ իս, նաև հայկական ականջի համար անախորժ անվանում է՝ նույն շարքից, ինչ Ղարաքիլիսան, Ղարաղայան, Ղարաղշլաղը կամ Ղարաթափան:

Փառք Աստծո, մեր պատմական ավանդույթը պահպանել է երկրամասի ավելի հնավանդ և, ըստ իս, շատ գեղեցիկ անունը՝ Արցախ, ինչն ինքնին ենթադրում է, որ ոչ թե պետք է անիմաստ ջանքեր գործադրել «հայացնելու» մոնղոլական շրջանից ավելի վաղ չպատահող Ղարաբաղը, այլ ուղղակի լիարժեք շրջանառության մեջ մտցնել ոսկեդարյան մեր գրականության մեջ ամրակայված Արցախը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել