Lragir.am-ը գրում է.

Հրապարակվել է QS World University Rankings՝ աշխարհի լավագույն համալսարանների ամենամյա վարկանիշային ցուցակը: Այն կրկին գլխավորում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: 2-րդ տեղ է բարձրացել Հարվարդի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը 2-րդ տեղից նահանջել է 3-րդ տեղ: 3-րդ տեղը Քեմբրիջի հետ կիսում է Սթենֆորդի համալսարանը, իսկ 5-րդը Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտն է, որն իր դիրքերը բարելավել է 3 հորիզոնականով:

Տասնյակում են նաև Օքսֆորդի համալսարանը, Լոնդոնի համալսարանական քոլեջը, Լոնդոնի կայսերական քոլեջը, Ցյուրիխի համալսարանը, Չիկագոյի համալսարանը:

Ցուցակում ասիական համալսարաններից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է Սինգապուրի համալսարանը: Այն 12-րդն է և դիրքերը բարելավել է 10 տեղով:

Լավագույն 50 համալսարաններից 18-ը ամերիկյան են, 10-ը բրիտանական, 5-ը ավստրալական: Հիսունյակում կան նաև ֆրանսիական, կանադական, ճապոնական, հոնկկոնգյան, կորեական համալսարաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել