Lragir.am-ը գրում է.

Գերմանիայի կողմից Ավստրիայի հետ իր սահմանին սահմանային ստուգումների վերսկսումը ժամանակավոր բնույթ է կրում և նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ: Այս մասին նշված է Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մամուլի բաժնի տարածած պարզաբանման մեջ, որում, մասնավորապես, ասվաՍ է.

«Օրերս Գերմանիան ժամանակավորապես սահմանային ստուգումներ է վերսկսել Ավստրիայի հետ իր սահմանին: Այս քայլի նպատակն է կրկին վերադառնալ Գերմանիա մուտք գործելու համար հաստատված ընթացակարգին: Սա են թելադրում անվտանգության պահանջները, և այսպես նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ:

Այդուհանդերձ, սա ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում: Երևանում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է տրամադրել վիզաներ Շենգենյան համաձայնագրի երկրների համար: Դեսպանությունը փոխարինաբար վիզաներ է տրամադրում նաև Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ավստրիայի և Շվեդիայի համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել