narek nkarA1plus.am–ը գրում է.

18-ամյա Նարեկի  համար հեշտ չէ շրջապատի հետ լեզու գտնելը։ Ասում է՝ պատճառը իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումն է։

«Ես ունեմ շատ ընկերներ` գեյ, տրանսվեստիտ, տրանսսեքսուալ, տրանսգենդեր, ովքեր վարում են շատ դաժան կյանք. Նրանք վախենում են ցերեկով դուրս գալ, երթևեկում են միմիայն տաքսիներով, մենակ չեն կարողանում տնից դուրս գալ, ու նրանց խտրականության ևս ենթարկում են: Մանավանդ այն անձինք, ովքեր ունեն մի քիչ ավելի վառ արտահայտված անհատականություն, մի քիչ ավելի տարբերվող արտաքին, մշտական վտանգի տակ են»,- նշում է նա:

Երիտասարդն արդեն չի էլ զարմանում, երբ իր հասցեին վիրավորանք է հնչում. «Անպարկեշտ արտահայտություններ, ռեպլիկներ, հասարակության կողմից միշտ եղել է ոչ միայն դրսում, այլև յուրաքանչյուր բնագավառում»:

Նարեկի խոսքերով, իր հանդեպ անհանդուրժողականությունը միայն վիրավորանքներով չի սահմանափակվում։

«Մոտ երկու ամիս առաջ երեք լրիվ անծանոթ երիտասարդներ հետևել են ինձ մոտավորապես քսանից երեսուն րոպե, ու հետո փորձել են հարձակվել ինձ վրա: Այդ ընթացքում ընկել է իմ հեռախոսը ու գողացել են այն»:

Նարեկը դիմել է Կենտրոնի ոստիկանություն, սակայն երկու ամիս անց գործը բացահայտված չէ։ Իրավաբան Լուսինե Ղազարյանը նշում է. «Մինչ օրս մենք չունենք որևէ առաջընթաց քայլ ոստիկանության կողմից կատարված: Ոստիկանությունն ուղղակի մի կերպ պատճառաբանել է, որ տեսանկարահանող սարքերը, որ այդտեղ եղել են, ուղղակի կորել են»:

Իրավաբանը համոզիչ չի համարում նման պատճառաբանությամբ մեղավորներին չբացահայտելը: Նրա պրակտիկան ցույց է տալիս, որ ոստիկանության կողմից կա տարբերակված մոտեցում այս խմբի նկատմամբ:

«Նմանատիպ դեպքեր մենք շատ ունենք, երբ անձի նկատմամբ տեղի է ունենում բռնություն կամ նրան հետապնդում են, շանտաժի միջոցով ինչ-որ բաներ են պահանջում՝ հենց անձի գենդերային ինքնության հիմքով, և ոստիկանությունը համապատասխան գործողություն չի իրականացնում»:

Հայաստանում բացակայում է օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ անձին խտրականության հիմքով բռնության ենթարկողը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Բայց երեւույթը իրավաբանը միայն օրենսդրական բացերով չի բացատրում:

«Պետությունը գիտի, որ կոնկրետ այս խմբի՝ սեռական փոքրամասնությունների նկատմամբ կա ատելություն և կա խտրականություն: Պետությունը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որպեսզի կանխի հետագա հանցագործություններն այս խմբերի նկատմամբ»,- կարծում է իրավաբանը:

Չնայած նման փաստերին՝ մեր քաղաքացիները չեն կարծում, որ մեր հասարակությունն այս հարցում միանշանակ դիրքորոշում ունի եւ խիստ անհանդուրժող է այս հարցում։

Քաղաքացիների կարծիքները՝ ստորեւ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել