Այսօր Շիրակի մարզում կայացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգի բացման արարողությանը:

Ներկայումս այդ մարզի Գուսանագյուղ համայնքում արոտավայրերի ընդհանուր տարածքը կազմում է 995 հեկտար, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը` 863 գլուխ: CARMAC ծրագրի շրջանակներում կիրականացվեն ջրարբիացման աշխատանքներ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի տարեկան ապահովել հավելյալ շուրջ 410 տ կաթի ստացում, ինչպես նաև լրացուցիչ գյուղտեխնիկա տրամադրելու արդյունքում 40%-ով կբարձրանա մսուրային շրջանի համար համայնքում կուտակվող անասնակերի ապահովվածությունը:

Այս ծրագրի արդյունավետության մասին փաստում է ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի ավելացումը 3,6 և 7,2 տոկոսով համապատասխանաբար:

Ընդհանուր առմամբ այս համայնքում ծրագրի շրջանակում 150 մլն դրամի ներդրում է կատարվել, որի կեսն ուղղվել է ջրարբիացման համակարգերի կառուցմանը, իսկ մնացած միջոցներով գյուղտեխնիկա է ձեռք բերվել, այդ թվում` 2 միավոր անիվավոր տրակտոր և 5 միավոր այլ տեխնիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել