Մենք դեռ շատ երկար ճանապարհ պիտի անցնենք, մինչև հասկանանք, որ կադրային քաղաքականությունն ամենակարևորն է։
Նույնիսկ Լենին պապին էր ասում, որ չի կարելի աշխատանքի ընդունելիս առաջնորդվել մարդու աչքերի գույնով ու արտաքինով, որովհետև դա հեչ կարևոր չի։ Չի կարելի մեկին ծանոթով աշխատանքի ընդունել, եթե էդ մեկից ավելի լավ գիտելիք ունեցող անծանոթ կա։
Թվում է, թե էս հանրահայտ ճշմարտությունը բոլորը գիտեն։
Բայց իմանալով հանդերձ՝ ծանոթ-բարեկամ խաղացնում են նաև մասնավոր ընկերությունները, ինչն առավել քան տարօրինակ է։
Հետո էլ այդ նույն ընկերությունների ղեկավարներն ասում են՝ երկիրը երկիր չի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել