ՄԻԱԿ քարտուղար

Ցանկացած հասարակություն կարող է խիստ դրական, բայց միաժամանակ նաև բացասական ազդեցություն ունենալ քաղաքական առաջնորդների քաղաքական վարքագծի վրա: Սա ինձ համար անհերքելի ճշմարտություն է: Երբ մարդիկ սկսում են կուրորեն հետևել իրենց առաջնորդներին, վերջիններս մի տեսակ կորցնում են զգոնությունն ու շրջահայացությունը և շատ դեպքերում ի վիճակի չեն լինում կայացնել ճիշտ քաղաքական որոշումներ և մի տեսակ կտրվում են իրականությունից: Արդյունքում անխուսափելի է դառնում նրանց քաղաքական մագինալացումը: Առհասարակ քաղաքական գործիչների «կուռքացումը», որը փորձում են թաքցնել բարձր ժողովրդականության տակ, միանշանակ չի աշխատում ո՛չ նրանց և ո՛չ էլ հասարակության համար: Սա կարճաժամկետ էֆեկտ է, որը եկարաժամկետ հեռանկարում բացարձակ կենսունակ չէ: Ինչո՞ւ. դե որովհետև մարդիկ միշտ նոր կուռքերի փնտրտուքի մեջ են, և ինչ-որ ժամանակ անց հները կարող են այլևս ակտուալ չլինել: Այս անփառունակ ճակատագրից խուսափելու համար անհրաժեշտ է նաև քննադատություն լսել, մեկ-մեկ էլ չանել այնպես, ինչպես պահանջում ու սպասում են բոլորը:
Սրանք իմ բարձրաձայն մտքերն էին, որոնք, ցավոք սրտի, փիլիսոփայական շեշտադրումներով արտահայտվեցին (ուր ես, Բեկոն, ականջդ կանչի).... Բայց ո՞վ իմանա` կարող է հենց էստեղ էլ «թաղված է շան գլուխը»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել