Картинки по запросу սիրիացի փախստականներՎերջերս տեսնում ենք կադրեր, թե ինչ ճանապարհներով են սիրիացիները հասնում Եվրոպայի սահմաններին: Անգամ փախչելու ճանապարհին եղել են մի քանի ողբերգական դեպքեր:

Ինչևէ, հետաքրքիրն այն է, որ «նեղն ընկած» Սիրիայի փախստականները գտել են որոշակի լուծումներ: 
Եվրոպայի սահմաններին հասնելու համար սկսել են հնարամիտ կերպով օգտագործել բջջային կապը, GPS-ը, բջջային հավելվածները, սոցիալական ցանցերը, Google-ի սերվիզը: ԵՄ-ն էլ իր հերթին միջոցներ է փնտրում այս ամենը կանխելու համար:

Բարդ իրավիճակներից դուրս գալու և մահվան դեպքերը պակասեցնելու համար փախստականներին օգնության են գալիս ժամանակակից տեխնոլոգիաները: Երիտասարդ սիրիացիները, իրաքցիները և աֆղանցիները փոխանակվում են տեղեկատվությամբ facebook-ի միջոցով և տեղադրում են «կիրթ» մաքսանենգների կոնտակտները, ովքեր աչքի չեն ընկնում խաբեբայությամբ, և ովքեր հաստատ կօգնեն փախստականներին հատել սահմանները:

GPS-ն օգնում է հստակ ուրվագծել ծովով անցնող ճանապարհը: Google Docs-ում տեղադրվել է ճիշտ լրացված փաստաթղթեր: Բջջային մեսենջերներում տեղադրվել է SOS հավելվածը, որպեսզի փախստականները կարողանան կապվել ափի անվտանգության հետ և օգնեն փախստականների խմբին, ովքեր որ խնդիրներ են ունենում ծովում: 
Բջջային քարտեզներում նշված են ճանապարհներ, որտեղ կարելի է ստանալ բժշկական օգնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել