Վերականգնվող էներգետիկայի օգտագործումը շատ կարևոր գործոն է երկրի էներգետիկ համակարգում: Այն նպաստում է երկրի էներգետիկ անկախության և անվտանգության մեծացմանը, նվազեցնում բնապահպանական լարվածությունը, ինչպես նաև հնարավորություն է ստեղծում պահպանել էներգետիկ ոլորտը գնային մակարդակում:

Օրերս գործադիր մարմինը հաստատել է վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության մեխանիզմների նախագիծը: Այդ նախագծով առաջարկվում է կարգավորման դաշտից հանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրական էներգիա արտադրող այն ինքնավար էներգաարտադրողներին, որոնց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում 150 կիլովատտը: Նախագիծը նաև հնարավորություն է ստեղծվում ապահովել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման փոխհոսքերը։

Դա նշանակում է, որ 150 կիլովատտից ավել հզորություն ունեցող անհատը վերականգնվող էներգետիկայի ռեսուրսներ օգտագործելու դեպքում պետք է միացվի էլեկտրական ցանցերի համակարգին և էլ.էներգիայի ավելցուկ ունենալու դեպքում այն փոխանցի ՀԷՑ-ին և ամսվա ընթացքում անհատույց ստանա, այդքան էլ.էներգիա ՀԷՑ-ից, իսկ տարվա վերջում ավել արտադրած էլ.էներգիան վաճառի ՀԷՑ-ին:

Ինչ վերաբերում է հատուցման ոչ ենթակա էլ.էներգիայի ծավալից ավելի առաքված էլ.էներգիայի ձեռքբերմանը, ապա այն իրականացվում է ՀԾԿՀ տվյալ սպառողական խմբի համար սահմանված սակագնի 50%-ի չափով, բացառությամբ ՀԷԿ-ից ձեռքբերված էլ.էներգիայի, որը վճարվում է ամբողջովին, իսկ անհատի կողմից ձեռքբերման դեպքում վճարումը կատարվում է ամսական կտրվածքով՝ ՀԾԿՀ սահմանած սակագներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել