Վթարը ոչ ազգություն է ճանաչում, ոչ էլ` պաշտոն: Ժող ջան, նոր աչքովս մի բան ընկավ, որ Երևանի քաղաքապետարանի ինչ-որ աշխատակից վթարի է ենթարկել հետիոտնի, ով մահացել է: Նման դեպքերում պարզ է, որ անասելի վիշտ է բոլորի համար և խփողի, ով, անկախ նրանից, մեղավոր եղել է, թե՝ չէ, հաստատ հոգեկան հիվանդ է դառնալու և այն ընտանիքի համար, ով նման կորուստ է ունեցել: Իսկ ինչ վերաբերում է Իսակովի պողոտային, Արշակունյացին ու Մյասնիկյանին, ապա վաղուց ժամանակն է, որ վերգետնյա անցումներ լինեն, մենք բազմաթիվ անգամներ ավելի շատ մարդկային կորուստներ ենք ունենում ճանապարհային պատահարներից, քան սահմանային ընդհարումներից, իսկապես մտահոգիչ է այս վիճակագրությունը, ոչ վարորդներս ենք մի բան, ոչ էլ հետիոտներն են օրինական հատում փողոցը։ ((( Աստված բոլորիս հետ ու անփորձանք։ (((

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել