Հայաստանի Զինված ուժերի Արմավիրի N զորամասի մի ժամկետային զինծառայողից (անունը չեմ հրապարակում) նամակ եմ ստացել:

Նա ինձ խնդրում է հրամանատարությանը միջնորդել, որպեսզի վերջիններս բավարարեն Ղարաբաղի պոստեր տեղափոխվելու և ծառայությունը մարտական պայմաններում շարունակելու իր դիմումները:

Զինվորին պատասխանել եմ, որ իր հրամանատարությունն ավելի ճիշտ կարող է գնահատել, թե իր ծառայությունը տվյալ ժամանակաշրջանում ո՞ր կոնկրետ տեղամասում է առավել նպատակահարմար:

Բայց այս մասին գրում եմ, որովհետև կարծում եմ՝ հանրությունը պետք է իմանա Հայոց բանակում այսպիսի զինվորների գոյության մասին: Համոզված եմ՝ այսպիսի տղաները բազմաթիվ են, և հենց նրանք են Հայաստանի անվտանգության անկյունաքարը:

Բարի ծառայություն ձեզ, տղաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել