1238245348Araratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ արևելքում հրադադարի պահպանումը կարևոր է մինսկյան պայմանավորվածությունները կատարելու համար, դրա մասին ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն` ամերիկյան The Washington Post, բրիտանական The Independent և գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում:

«Դա այն է, ինչի մասին երազում է ուկրաինական կողմը: Հրադադարը կարևոր նախնական պայմանն է մինսկյան համաձայնությունները կատարելու համար», – ասել է նա:

Ըստ Պորոշենկոյի` ներկայում Ուկրաինային երկու վտանգ է սպառնում. «Առաջին սպառնալիքը Ռուսաստանն է, երկրորդը` օլիգարխները, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այս երկու սպառնալիքներին», – ասել է Պորոշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել