Այսօր մի երիտասարդ մուրացկանի տեսանք Կոմիտասի վրա: Կիսաբոմժոտ, վատ հագնված ու ահավոր մեկին նման:

Տաքսու վարորդը, կռահելով մտածմունքս, ասաց
-Վանոյի տղեն ա: Փող-մող ա հավաքում, ստոլբեքի հայտարարություններն ա զաժիգալկով վառում, կարճ ասած՝ վարի ա գնում տղեն:

Մի տեսակ ապշած մնացի՝ դա լսելով:

Ես Վանոյի նկատմամբ շատ բացասական վերաբերմունք ունեմ՝ իրա բոլոր պլյուսներով հանդերձ, բայց տեսածս արդեն մի քանի ժամ է՝ ինձ չի թողում հանգիստ մնալ:

Լավ, այսքան մարդու Վանոն լավություն էր արել, մարդ սարքել, հարստացրել, պաշտոն տվել, ցեխից կուկլա սարքել, լավ, դուք չե՞ք ամաչում ձեր ուրացումից:

Եթե Վանոն չկա, ուրեմն վերջ, հա, կարելի ա ամեն ինչ մոռանա՞լ։ Ուրեմն ձեզ այսքան լավություն արած մարդն արժանի է նրան, որ իրա տղեն դառնա բոմժ ու քաղաքով այդ վիճակով ման գա՞։

Հաստատ գիտեմ, որ Վանոյի լավության տակ մնացածները նույնիսկ կչարախնդան՝ հանդիպելով երբեմնի Հայաստանի տեր ու տիրականներից մեկի որդուն այդ վիճակով:

Չգիտեմ, ինչի համար այդքան գրեցի, բայց այսօր իրոք ազդված եմ: Ազդված ու ապշած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել