A protest sit-in against electricity price increase took place on Baghramyan Avenue in Yerevan, ArmeniaԲաղրամյան պողոտան երեկ կրկին փակ էր: Մոտ մեկ ժամի չափով եղա Բաղրամյանում: Ոստիկանությունը սկսում էր խոսել, ցուցարարներն էին սուլում: Ցուցարարներն էին խոսում, ոստիկանությունն էր իր բարձրախոսը միացնում: Մի խոսքով, զբաղվում էինք էլի: Կարևորը՝ պայքարի ոգի կա, բայց չեմ կարծում, որ Բաղրամյանի փակվելը հաջորդ անգամ ինչ-որ բան կտա կամ կավելացնի եղածին: Մարդկանց թիվն էլ մեծ չէր, ոստիկանությունն էլ ոչ թե ջրցան օգտագործեց, այլ «Լամբադա» սթայլը նախընտրեց և դրանով իսկ ցուցարարների թվի ավելացմանը չնպաստեց:

Երեկ խոսում էին մի աղջկա մասին, ում անվանում էին «Վարդա»: Նրան ազատել էին աշխատանքից: Մենք սահմանադրություն, հոսանք, Սիլվա Կապուտիկյանի թեմաները թողած՝ ինչ-որ մեկի կիսա, կիսա, շատ կիսաշրջազգեստն էինք քննարկում ու դրանով իսկ արդարադատության ոլորտի մասին կարծիքներ էինք հայտնում: Նորանշանակ նախարարի համար սկիզբը վատ է: Նա ունի մոտ 95 օր, որ ինչ-որ բաներ ապացուցի: Այսքանով այս թեման ինձ համար փակ է:

«Ո՛չ»-ի ճակատը չի կարողանում համախմբվել: Նրանք ցայտնոտի մեջ են: Չեն հասկանում՝ որտեղից սկսեն ու ինչ անեն, ինչին դեմ լինեն ու ինչին՝ կողմ: Ով իրենց չի միանում, դավաճան են անվանում, բայց չեն էլ ասում, թե այս կամ այն ուժն ինչու պետք է միանա իրենց: Միանա՞ ցայտնոտին: Ժողովուրդ, Բաղրամյանի դեպքերն ինձ ստիպում են հիշել մեկ բառ. ՍԹԱՓՎԵ՛Ք:

Մեր շախմատիստները լավ են մեկնարկել ու հաղթանակներով առաջ են գնում: Ապրեք, տղերք: Ազգիս պատիվը դուք բարձր եք պահում, ու դա մեր հպարտությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել