xw_1052927Araratnews.am-ը գրում է.

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պարտվել է Ամերիկայի բաց առաջնության կիսաեզրափակչում`  6:2, 4:6, 4:6 հաշվով զիջելով իտալուհի Ռոբերտա Վինչիին:

Այսպիսով, Ուիլյամսը  գլխավոր մրցանակի համար պայքարից դուրս է մնացել: Բացի այդ, նրան չի հաջովել մեկ տարվա ընթացքում նվաճել  «Մեծ սաղավարտ»-ի բոլոր չորս մրցանակները: մինչ այդ նա հաղթել էր Ավստրալիայի, Ֆրանսիայի բաց  առաջնություններում և Ուիմբլդոնում:

Մինչ Սերենան մի անգամ նման հաջողության է հասել միայն Շտեֆի Գրաֆը`  1988 թվականին նվաճելով «Մեծ սաղավարտ»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել