Ճիշտ են ասում, եթե ուզում ես իմանալ՝ մարդն իրականում ինչպիսին ա, նրան իշխանություն տուր։ Մի քանի օրվա մեջ օրիորդ Արփինե Հովհաննիսյանը, պատգամավորից տրանսֆորմացվելով նախարարի, լրիվ ք*քմեջ արեց էն դրական վերաբերմունքս, որ ունեի իր նկատմամբ։ Ես իրեն որպես ԱԺ-ում ու ԵԽԽՎ-ում լավ խոսող ու օպոնենտներին տեղը դնող աղջիկ էի ճանաչում, իսկ արի ու տես՝ Արփինե Հովհաննիսյանի մեջ մի PR մտքի հսկա է թաքնված։ Աղջիկը հիմա էլ եկել, PR է լինում, որ ազատել է աշխատանքից նախարարության ինչ-որ աշխատակցուհու, ով պարզվում է կարճ էր հագնում։ Մեկը լինի՝ ասի, Արփինե ջան, դու քո հագածը տեսե՞լ ես, դու քո համբավի մասին գիտե՞ս։ Ասում ես՝ կարճ էր հա՞ հագնվում, ու դրա համար ես հանել աշխատանքից։ Մի ծիծաղեցրեք իմ հավերին, խնդրում եմ, զարմանահրաշ առաքինի օրիորդ։ 12-րդ դարն ա, գիտե՞ք։ Կներեք, որ գլխաշոր էլ չի կրել էդ աղջիկը։ Հիմա էլ Արփինեի փիառշիկներն էդ խեղճ աղջկա նկարներն են տարածում ցանցում ու խայտառակ անում։ Ամոթ ա։ Վարդային դեմքով ազգի թշնամի եք ուզում սարքել ու Արփինեին էլ դրանց դեմ պայքարի առաջամարտիկ ե՞ք նշանակել։ Խնդալու ա, որ փիառշիկները քեզ որոշել են փիառ անեն քեզ համար էդքան խոցելի կետից։ Մառազմ ա, հասկանո՞ւմ եք։ Կարճ հագնող մարդը հանում ա գործից մեկ այլ կարճ հագնող մարդու ու ասում ա՝ տեսեք, ես ինչ դեմք եմ, ինչ հզոր կադրային ռեֆորմ եմ արել։ Ազիզ ջան, ասել մեր գեներալը՝ մի հատ սթափվիր։ Եթե քեզ կողքից նման բաներ են խորհուրդ տալիս անել, նրանց մի՛ լսիր։ Դու ոչ տիեզերքի ամենասիրուն նախարարն ես, ոչ էլ ամենաթույն ռեֆորմատորը։ Ոնց հասկանում եմ՝ Արփինե Հովհաննիսյանը հավակնում է ամենակարճ պաշտոնավարած նախարարը դառնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել